‘ՀԴԲ-ն պատերազմ է հայտարարել «լազերային խուլիգաններին»’

968

ՀԴԲ-ն (Հետախուզությունների դաշնային բյուրոն) 10 հազար դոլար պարգևավճար է խոստացել բոլորին, ովքեր տեղեկություններ կհայտնեն և դրանով իսկ կօգնեն ձերբակալել օդաչուներին կուրացնող «լազերային խուլիգաններին», հաղորդել է Los Angeles Times-ը:

Առաջարկը կգործի երկու ամիս և կտարածվի ԱՄՆ 12 խոշոր քաղաքների վրա, որտեղ ամենից հաճախ են տեղի ունենում նման միջադեպեր: Նյութական պարգևը «լազերային խուլիգանների» դեմ ուղղված պայքարի՝ ՀԴԲ-ի  գործողության ընդամենը մի մասն է, նշում է CBS News-ը: Հատուկ ծառայությունը բացատրական աշխատանք կտանի ամենից հաճախ նման խախտումներ կատարող անչափահասների շրջանում:

Վերջերս ԱՄՆ-ում աճել է «լազերային խուլիգանների» թիվը: Այսպես, 2013 թ. հաղորդվել է նման 3960 միջադեպի մասին, այսինքն՝ մոտավորապես օրը 11 միջադեպ: Եւ ամենևին էլ ոչ բոլոր դեպքերում է հաջողվում հայտնաբերել խուլիգաններին, ու որպես կանոն՝ հետաքննություն առհասարակ չի անցկացվում: Մինչդեռ ամերիկյան օրենքների համաձայն՝ օդաչուին լազերով կուրացնելու համար նախատեսված է մինչև հինգ տարվա ազատազրկում և տուգանք ՝ 11 հազար դոլարի չափով, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Հայաստանը Մամուլի ազատության ցուցիչում՝ 78-րդն է’
Հաջորդ հոդվածը‘Տիմոշենկոն Յանուկովիչին հրավիրում է բանավեճի’