‘ՀԴԲ տասնյակ աշխատակիցներ ազատվել են աշխատանքից անվայելուչ պահվածքի համար’

1000

ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոն 2010-ից 2012 թթ. ընթացքում աշխատանքից ազատել է 85 և կարգապահական տույժի ենթարկել ավելի քան հազար աշխատակիցների՝ անվայելուչ վարքի համար, հաղորդում ՝ CNN-ը՝ հղում անելով գերատեսչության ներքին հաշվետվությանը, որը հայտնվել է հեռուստաընկերության տրամադրության տակ: Այդ տվյալների համաձայն՝ հատուկ ծառայության աշխատակիցներն աշխատանքի ընթացքում լրտեսում են միմյանց, խմում, կռվշտում և անպարկեշտ լուսանկարներ ու հաղորդագրություններ փոխանակում: Գործակալներին նաև «բռնեցրել» են գործընկերների և իրազեկիչների հետ ծառայողական սիրավեպերի վրա, ինչպես նաև՝ աշխատանքի ժամերին պոռնկագրություն (այդ թվում՝ մանկական) դիտելիս: Ավելին, պարզվել է, որ ՀԴԲ աշխատակիցները ոչ աշխատանքային ժամերին զանազան զանցանքներ են գործում: Օրինակ, գործակալուհիներից մեկը սիրահարվել էր թմրավաճառին և ամուսնացել նրա հետ, մեկ ուրիշ գործակալ կռիվ էր սարքել ոստիկանության հետ, երրորդին բռնել էին հարբած, ավտոմեքենա վարելիս և այլն;

ՀԴԲ-ում աշխատում է 35 հազար մարդ: Փոխտնօրեն Քանդիս Ուիլլի խոսքերով՝ նրանց մեծ մասը, այնուամենայնիվ, արհեստավարժ է և  ավելորդ բաներ թույլ չի տալիս, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Աստղերն առանց դիմահարդարման (Ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյան, հրապարակում հավաքված ժողովրդի հանդեպ քո այս ծաղրը դու չես մարսելու ‘