‘«Հելսինկյան նախաձեռնություն-92» Լեռնային Ղարաբաղի Կոմիտեն դատապարտում է բերձորյան բռնությունը ‘

1312

«Հելսինկյան նախաձեռնություն-92» Լեռնային Ղարաբաղի Կոմիտեն դատապարտում է 2015 թվականի հունվարի 31-ին ԼՂՀ Քաշաթաղի շրջանում ՀՀ քաղաքացիների նկատմամբ ԼՂՀ պետական իշխանության մարմինների կողմից կիրառված բռնությունը: 

««Հելսինկյան նախաձեռնություն-92» Լեռնային Ղարաբաղի Կոմիտեն համարում է, որ ծանրագույն հարված է հասցվել Հայաստանի Հանրապետության եւ ԼՂՀ ազգային անվտանգությանը, Հայաստանի եւ ԼՂՀ ժողովրդների բարեկամական հարաբերություններին, ԼՂՀ միջազգային վարկին, իսկ կատարվածի ողջ պատասխանատվությունը կրում են ԼՂՀ իշխանությունները: 

«Հելսինկյան նախաձեռնություն-92» Լեռնային Ղարաբաղի Կոմիտեն պահանջում է ԼՂՀ իշխանություններից տեղի ունեցածի անաչառ քննություն իրականացնել՝ ընդգրկելով հասարակության անշահախնդիր շերտերի,  ինչպես նաեւ խստագույնս պատժել բոլոր մեղավորներին՝ ներառյալ այն ոլորտների ղեկավարներին, որոնք պատասխանատու են հռչակված արժեքների եւ մեր պետության գոյության հիմնասյուների դեմ իրականացված բռնության համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Այսպիսի ստերով չի կարելի կերակրել հասարակությանը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Փոխնախարար. Բնական է, որ տնտեսվարողը հարկայինի հետ հաճույքով չի շփվում’