‘Հեղինե Բիշարյան. ՀԱԿ երիտասարդներն են ծեծել ոստիկաններին ‘

1097

«Մենք ԶԼՄ-ներից տեղեկացել ենք, թե ինչպես են ՀԱԿ երիտասարդները ծեծել ոստիկաններին, դա զուտ իրավական խնդիր է, իսկ մեր երիտթևի ներկայացուցիչների արձագանքի մասին հարցրեք հենց իրենց»: Այդ մասին այսօր ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանը՝ մեկնաբանելով 2-ից 6 տարի դատապարված ՀԱԿ երիտասարդների գործի վերաբերյալ ՕԵԿ երիտթևի արձագանքը:

Հիշեցնենք, որ վերջերս ՀՀՇ երիտասարդական միությունը դիմել է այն քաղաքական ուժերի երիտթևերին, որոնք փետրվարին Ծաղկաձորում ստորագրել են համապատասխան հռչակագիր, որը քաղաքական հալածանքների դեպքում երիտասարդական կառույցների կողմից համապատասխան վերաբերմունքի ու արձագանքի պատասխանատվություն է սահմանում:

ՀՀՇ-ի ԵՄ-ի փոխանցմամբ՝ իրենք ՕԵԿ-ից նամակ են ստացել, որում ասվում է, թե ծանրակշիռ փաստարկներ և հիմնավորում չունենալու պատճառով ՕԵԿ-ի երիտթևը չի միանում ակտիվիստների քաղաքական հետապնդման դեմ մղվող պայքարին:

Նախորդ հոդվածը‘Այս պարագայում մասնավորին ավելի շատ եմ վստահում, քան պետությանը. Ռուբեն Բաբայանը՝ ԱԳՆ շենքի մասին ‘
Հաջորդ հոդվածը‘Դեղորայքի շուկան պետբյուջեին հասցրել է ավելի քան 1,5 միլիարդ դրամի վնաս ‘