‘Հեյդի Տալյավինի. Արձանագրել ենք մի շարք լուրջ խախտումներ’

1397

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության մամուլի ասուլիսը վերսկսվել է: Դիտորդական առաքելության ներկայացուցիչներն անդրադարձել են ասուլիսի ընթացքում տեղի ունեցած միջադեպին, երբ մի քանի երիտասարդներ մտել են ասուլիսի սրահ ու ընդհատել այն: Առաքելության ներկայացուցիչները նշել են, թե կցանկանային իրենց հասկանալի լեզվով լսել բողոքողների պահանջները:

Առաքելության ղեկավար Հեյդի Տալյավինին հայտարարել է, թե երիտասարդները եկել ու փորձում էին գնահատական տալ զեկույցին, որն իրենք դեռ չեն ներկայացրել: 

«Արդյոք ակցիայի մասնակիցները գիտե՞ն այն, ինչ մենք գիտենք, մեր ուսումնասիրությունների ողջ պատկերին տեղյակ են, թե ոչ, գիտե՞ն՝ ինչն ենք գնահատել դրական, ինչը բացասական, ի՞նչ խախտումներ ենք արձանագրել»,- ասել է նա՝ հավելելով, որ արձանագրել են մի շարք լուրջ խախտումներ, այդ թվում՝ խմբակային քվեարկությունների, բազմակի քվեարկության, լցոնումների չորս դեպքեր և այլն:

Նախորդ հոդվածը‘Մերձմոսկվայում ձերբակալվել են ահաբեկչական կազմակերպույթան անդամներ’
Հաջորդ հոդվածը‘Բողոքի ակցիա ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության ասուլիսի ժամանակ (ֆոտոշարք, տեսանյութ)’