‘Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2013 թ. լավագույն ֆուտբոլիստ’

1478

Քիչ առաջ ավարտվեց «ՀՖՖ մրցանակաբաշխություն 2013»-ը, որի ընթացքում հայտնի դարձան «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում հաղթողները: Հայաստանի 2013 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի և գերմանական «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով հավաքել է 244 միավոր: Երկրորդ տեղում է Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով հավաքել է 177 միավոր: Երրորդ տեղում է Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, ով հավաքել է 47 միավոր:

ՀՖՖ

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանում քննարկել են հատուկ ծառայությունների ապօրինությունները’
Հաջորդ հոդվածը‘Daily Mail. Սոցկայքերի օգտատերերի մեծամասնությունն իր գլխավոր նպատակն է դարձրել նախանձ առաջացնելն ու պարծենալը’