‘Հենրիխ Մխիթարյանը՝ «Transfermarkt»-ի և «Kicker»-ի խորհրդանշական հավաքականներում’

1171

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Transfermarkt» և «Kicker» պարբերականների վարկածով ընդգրկվել է Գերմանիայի առաջնության 16-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:

Հիշեցնենք, որ 16-րդ տուրում «Բորուսիան» 4:1 հաշվով հաղթեց  «Այնտրախտին», իսկ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ և օգնեց աչքի ընկնել Մաթս Հյումելսին:

«Transfermarkt»-ի խորհրդանշական հավաքականը

Դարպասապահ՝ Մանուել Նոյեր («Բավարիա»):

Պաշտպաններ՝ Մարվին Պլատենհարդ («Հերտա»), Վեստերգորդ («Վերդեր»), Մաթս Հյումմելս («Բորուսսիա Դորտմունդ»), Հոն Ջոն Հո («Աուգսբուրգ»), Ֆիլիպ Լամ («Բավարիա»):

Կիսապաշտպաններ՝ Հենրիխ Մխիթարյան («Բորուսսիա Դորտմունդ»), Սինձի Կագավա («Բորուսսիա Դորտմունդ»), Կարիմ Բելարաբի («Բայեր»):

Հարձակվողներ՝ Շտեֆան Կիսլինգ («Բայեր»), Չիչարիտո («Բայեր»):

«Kicker»-ի խորհրդանշական հավաքականը

Դարպասապահ՝ Թիմո Հորն («Քյոլն»):

Պաշտպաններ՝ Պլատենհարդ («Հերտա»), Հյումմելս («Բորուսսիա Դորտմունդ»), Վեստերգորդ («Վերդեր»), Լամ («Բավարիա»):

Կիսապաշտպաններ՝ Կալու («Հերտա»), Քամփլ («Բայեր»), Մխիթարյան («Բորուսսիա Դորտմունդ»):

Հարձակվողներ՝ Չիչարիտո («Բայեր»), Իբիշևիչ («Հերտա»), Կիսլինգ («Բայեր»):

Նախորդ հոդվածը‘Հարտ. «Չեմպիոնության հարցը բաց է, քանի որ մենք ինքներս վատ ենք խաղացել» ‘
Հաջորդ հոդվածը‘Մասկերանո. «Մեսսին, Սուարեսը և Նեյմարը ինձ հիացնում են իրենց համեստությամբ և պարզությամբ»’