‘Հենրիխ Մխիթարյանը`աշխարհի 5 լավագույն ֆուտբոլիստների ցանկում ‘

1447

Ռուսական euro-football.ru -ն կայքը ներկայացրել է օգոստոս ամսվա աշխարհի լավագույն ֆուտբոլիստի 5 թեկնածուներին, որոնց թվում ընդգրկել է նաեւ Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» առաջատար Հենրիխ Մխիթարյանին:
Կայքի ներկայացրած թեկնածուները հետեւյալ ֆուտբոլիստներն են. Զլատան Իբրահիմովիչ` ՊՍԺ, Հենրիխ Մխիթարյան` «Շախտյոր» Դոնեցկ, Էդեն Ազար` «Չելսի», Ռադամել Ֆալկաո` «Աթլետիկո», Պոլ Բայիսե` «Բրեստ»:
Մխիթարյանի թեկնածության վերաբերյալ նշված է. «Դոնեցկի թիմը կարող է հպարտանալ իր կարգավիճակով: Իր կազմում հանդես է գալիս ֆուտբոլիստ, որը ընդգրկվել է ամսվա հինգ լավագույն ֆուտբոլիստների` մեր կայքի տարբերակում: Բավական է մեկ փաստ բերել. «Շախտյորի» պաշտոնական կայքում թիմի երկրպագուները քայների ճնշող մեծամասնությամբ քվեարկել են նրա օգտին, որ Մխիթարյանի խաղը` ամառվա ընթացքում իրենց ակումբի կյանքում գլխավոր իրադարձությունն է:
Սա, տրամաբանական է` հաշվի առնելով մեկնարկային ութ խաղերում Հենրիխի 11 գնդակն ու չորս գոլային փոխանցումը: Արդեն լուրեր կան, որ Եվրոպայի թոփ-ակումբները սկսել են Մխիթարյանին ավելի ուշադիր հետեւել»:

Նախորդ հոդվածը‘Դատարանը չվերադարձրեց Սոբչակի 1,4 մլն դոլարը’
Հաջորդ հոդվածը‘Էմիրությունները սպառնում են Իրանի դեմ պատերազմ սկսել’