Հենրիխ Մխիթարյանը Ա սերիայի վերջին 3 մրցաշրջանի 5 ամենաարդյունավետ կիսապաշտպանների թվում է

453

Իտալական Kickest-ը ներկայացրել է Ա սերիայի վերջին 3 մրցաշրջանի ամենաարդյունավետ կիսապաշտպանների հնգյակը:

Թոփ-5-ում է ընդգրկվել նաև «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Մխիթարյանն Ա սերիայի վերջին 3 մրցաշրջանում 27 գոլ է խփել և կատարել 21 արդյունավետ փոխանցում: Նա հավաքել է 48 միավոր:

Այս ցուցանիշով Հենրիխը զիջում է միայն «Ինտերի» և «Լացիոյի» կիսապաշտպաններ Հաքան Չալհանօղլուին (20+30, 50 միավոր) և Սերգեյ Միլինկովիչ-Սավիչին (26+24, 50 միավոր):

Լավագույնների հնգյակում են նաև «Լացիոյից» Լուիս Ալբերտոն (20+27, 47 միավոր) և «Սամպդորիայից» Անտոնիո Կանդրևան (17+25, 42 միավոր):

Նախորդ հոդվածըՈւիմբլդոնն առանց ռուսների. կայացել է մրցաշարի վիճակահանությունը
Հաջորդ հոդվածըՄարադոնայի 8 բժիշկները մեղադրվում են անուղղակի կերպով սպանության մեջ