‘ Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» հետ մարզվում է Իսպանիայում (տեսանյութ)’

966

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» հետ ժամանել է իսպանական Լա-Մանգա, որտեղ Յուրգեն Կլոպի թիմը մարզական հավաք կանցկացնի մինչև հունվարի 18-ը:

Ազդրի մկանային վնասվածքից վերականգնվող Մխիթարյանը շարունակում է մարզվել անհատական ծրագրով: Նա վնասվածք էր ստացել Բեռլինի «Հերտայի» դեմ դեկտեմբերի 13-ին կայացած խաղում եւ չմարզվեց 3 շաբաթ: Առաջիկայում Հենրիխը կմիանա «Բորուսիայի» ընդհանուր խմբին:

Հիշեցնենք, որ 2015-ին դորտմունդցիներն առաջին պաշտոնական խաղն անցկացնելու են հունվարի 30-ին Լևերկուզենում, որտեղ Բունդեսլիգայի 18-րդ տուրում մրցելու են «Բայերի» հետ:

Նախորդ հոդվածը‘Մասիմիլիանո Ալեգրի. «Մխիթարյանը և Յանուզայը հիանալի ֆուտբոլիստներ են»’
Հաջորդ հոդվածը‘«Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց «Սթոք Սիթիին» (տեսանյութ)’