‘Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայի ամենաակտիվ ֆուտբոլիստներից մեկն է ‘

1779

Բունդեսլիգայի պաշտոնական կայքը կազմել է Գերմանիայի առաջնության ամենաակտիվ ամենաակտիվ 100 ֆուտբոլիստների ցանկը: 

Հայաստանի հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը զբաղեցրել է 4-րդ տեղը` 602 միավորով (164` հարվածների համար, 172` խլումների, 105` փոխանցումների, 161` արագացումների):

Նշենք, որ հաշվի են առնվում ֆուտբոլիստների գործողությունները առանձին խաղերում, որի արդյունքներով այդ գործողությունները գնահատվում են համապատասխան միավորներով (առավելագույնը` 181):

Ավելացնենք, որ լավագույնների եռյակում են «Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբենը (657 միավոր), Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Միլոշ Յոյիչը (624 միավոր) և «Հոֆենհայմի» բրազիլացի լեգիոներ Ռոբերտո Ֆիրմինոն (608 միավոր):

Տասնյակն ունի այս տեսքը.

1. Արյեն Ռոբբեն (Բավարիա) — 657

2. Միլոշ Յոյիչ (Բորուսիա Դ.) — 624

3. Ռոբերտո Ֆիրմինո (Հոֆֆենհայմ) — 608

4. Հենրիխ Մխիթարյան (Բորուսիա Դ.) — 602

5. Խուան Բեռնատ (Բավարիա) — 590

6. Կևին դե Բրույնե (Վոլֆսբուրգ)

7. Դանիել Կալիջուրի (Վոլֆսբուրգ)

8. Ռիկարդո Ռոդրիգես (Վոլֆսբուրգ)

9. Կարիմ Բելարաբի (Բայել Լևերկուզեն)

10. Անդրե Հան (Բորուսիա Մ.):

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ ՊՆ-ն պնդում է, որ վերահսկում է ուղղաթիռի անկման վայրը’
Հաջորդ հոդվածը‘Ջրահովիտ գյուղի միջնակարգ դպրոցից 8 երեխա է հոսպիտալացվել’