‘Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայում ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստն է’

1325

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»­-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այս պահի դրությամբ Եվրոպայում ամենաշատ գոլային փոխանցումներ կատարած ֆուտբոլիստն է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-­ը, այս մասին հայտնել է Բունդեսլիգայի թվիթերյան պաշտոնական էջը: «Եվրոպայում ամենաշատ գոլային փոխանցումներ կատարած ֆուտբոլիստը Հենրիխ Մխիթարյանն է: Նա «Բորուսիա»­ում Թոմաս Տուխելի ղեկավարությամբ գերազանց է հանդես գալիս»,­ ասված է Բունդեսլիգայի թվիթերյան պաշտոնական էջում: Հենրիխ Մխիթարյանն ընթացիկ մրցաշրջանում Դորտմունդի «Բորուսիա»­ի կազմում անցկացրած 29 պաշտոնական խաղերում դարձել է 17 գոլային փոխանցման հեղինակ: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը գոլային փոխանցումների քանակով գերազանցել է «Արսենալ»­ի կիսապաշտպան Մեսութ Օզիլի ցուցանիշը, ով իր ակտիվում ունի 16 գոլային փոխանցում:

Նախորդ հոդվածը‘Ագուերո. «Մեսսիին ասել եմ, որ Մանչեսթերը հիանալի քաղաք է»’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնան» նոր պայմանագիր կառաջարկի Իվան Ռակիտիչին’