‘Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնում բանակցում է «Լիվերպուլի» ներկայացուցիչների հետ. Լուսանկար’

1635

Հայաստանի հավաքականի եւ «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը այս պահին գտնվում է Լոնդոնում եւ ներկայումս բանակցություններ է վարում «Լիվերպուլի» ներկայացուցիչների հետ, տեղեկացնում է բրիտանական Caughtoffside.com կայքը:

Բանակցությունները ընթանում են Լոնդոնի հյուրանոցներից մեկում, ենթադրաբար՝ «Նովոթել» հյուրանոցում:

Կայքը հիշեցնում է, որ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը խիստ շահագրգռված է Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու հարցում: Հնարավոր, մոտ ժամանակներս հայտարարվի 24-ամյա ֆուտբոլիստի եւ անգլիական ակումբի միջեւ պայմանագիր կնքելու մասին:

Նախորդ հոդվածը‘Հայտնի է Եվրո 2016-ի լոգոտիպը’
Հաջորդ հոդվածը‘ԿԲ. Դոլարի փոխարժեքը նվազել է 0.41 դրամով’