Հենրիխ Մխիթարյանը մոտ է «Ինտեր» տեղափոխվելուն

339

Կոնֆերենցիաների լիգայի գավաթակիր «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտ է Իտալիայի փոխչեմպիոն «Ինտեր» տեղափոխվելուն։ Միլանյան ակումբը համաձայնության է հասել Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպանի հետ, հաղորդում է calciomercato.com-ը։

«Ինտերը» Մխիթարյանին առաջարկել է երկու տարվա պայմանագիր, տարեկան 3 միլիոն եվրո աշխատավարձով։ Առաջիկայում նա բուժզննում կանցնի։

Մխիթարյանի պայմանագիրը հռոմեական ակումբի հետ կավարտվի հունիսի 30-ին։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 10 միլիոն եվրո։

«Ռոման» ցանկանում է շարունակել համագործակցությունը Մխիթարյանի հետ, սակայն առաջարկել է մեկ տարվա պայմանագիր։

Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի հետ մասնակցել է 44 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածըԲենզեման՝ «Ռեալի» լավագույն խաղացող
Հաջորդ հոդվածը9 հայ բռնցքամարտիկ դուրս է եկել ԵԱ 1/4 եզրափակիչ. հայտնի են բոլոր զույգերը