‘Հենրիխ Մխիթարյանը նախնական բուժզննում է անցել’

1682

Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Հներիխ Մխիթարյանը, ով Գերմանիայի առաջնության 15-րդ տուրի` «Հերտայի» հետ խաղում վնասվածք ստացավ, այսօր բուժզննում է անցել:

Հենրիխ Մխիթարյանն ակումբի բժիշկ Մարկուս Բրաունի ուղեկցությամբ MRT (մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա) հետազոտության է ենթարկվել: Նախնական արդյունքներով` 25-ամյա ֆուտբոլիստի մոտ ծնկատակի ջլի կրտրվածք է: Եթե այս տեղեկատվությունը հաստատվի, Հենրիխ Մխիթարյանը կկարողանա խաղադաշտ դուրս գալ միայն հաջորդ տարվա սկզբում: Այս մասին հաղորդում է գերմանական Bild պարբերականը: 

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է Գերմանիայի առաջնության 12 խաղի, Գերմանիայի գավաթի խաղարկության 2 հանդիպման, իսկ Չեմպիոնների լիգայում խաղադաշտ է դուրս եկել 5 անգամ: Այս խաղերի ընթացքում Մխիթարյանին հաջողվել է խփել 1 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում:

Նախորդ հոդվածը‘Մանուել Նոյեր՝ «Բավարիայի» «վերջին» հույսի պաշտպանը(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Շալկե»-ի գլխավոր մարզիչը գլխի վնասվածք է ստացել… հրահանով հարված ստանալուց հետո(տեսանյութ)’