Հենրիխ Մխիթարյանը նվաճեց 21-րդ տիտղոսը

184

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» 34-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, առաջին անգամ դառնալով Իտալիայի գավաթակիր, նվաճեց 21-րդ տիտղոսը կարիերայում։

Հենրիխ Մխիթարյանը Երեւանի «Փյունիկի» հետ դարձել է Հայաստանի քառակի չեմպիոն, կրկնակի սուպերգավաթակիր, մեկ անգամ էլ՝ գավաթակիր։

Դոնեցկի «Շախտյորում» Մխիթարյանը դարձել է Ուկրաինայի եռակի չեմպիոն, եռակի գավաթակիր, մեկ անգամ էլ նվաճել է սուպերգավաթը։

Դորտմունդի «Բորուսիայի» հետ Մխիթարյանը դարձել է Գերմանիայի սուպերգավաթակիր։

«Մանչեսթեր Յունայթեդում» նա նվաճել է Անգլիական լիգայի գավաթը, Անգլիայի սուպերգավաթը, Եվրոպայի լիգայի գավաթը։

«Ռոմայում» Մխիթարյանն անցած մրցաշրջանում նվաճեց ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի գավաթը։

«Ինտերում» նա այս տարի դարձել է նաեւ Իտալիայի սուպերգավաթակիր։

«Ինտերը» դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ եւ հունիսի 10-ին Ստամբուլում կմրցի Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Մխիթարյանը կլինի Հայաստանի առաջին ներկայացուցիչը Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։

Նախորդ հոդվածը«Բարսելոնան» հայտարարեց Ժորդի Ալբայի հեռանալու մասին
Հաջորդ հոդվածըՌԴ ԱԻՆ-ն առաջարկում է ստորգետնյա ցանկացած տարածք օգտագործել որպես ապաստարան