‘Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է «Բայերի» դեմ հանդիպմանը ‘

872

Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է հունվարի 31-ին վերսկսվելիք Բունդեսլիգայի հերթական տուրի Լևերկուզենի «Բայերի» դեմ հանդիպմանը: Այս մասին հայտնում է Ruhr Nachrichten-ը: 

««Բայերի» դեմ հանդիպման նախապատրաստվելիս նկատելի դեր է խաղում, թերևս, Հենրիխ Մխիթարյանը: Հայ կիսապաշտպանն իր վնասվածքից հետո կրկին լիարժեք մարզվում է ընդհանուր խմբում և Ռոյսի ու Կամպլի հետ միասին հավակնում է հիմնական կազմում տեղ զբաղեցնելուն»,- գրում է ռուրյան թերթը: Ըստ Kicker գերմանական պարբերականի, «Բորուսիայի» հավանական մեկնարկային կազմն այսպիսին է.

Վայդենֆելլեր — Պիշչեկ, Սոկրատիս, Հումելս, Շմելցեր — Շահի, Գյունդողան — Կամպլ, Ռոյս, Հ. Մխիթարյան — Օբամեյանգ:

Բայեր — Բորուսիա հանդիպումը կայանալու է հունվարի 31-ին, Երևանի ժամանակով 21:30-ին:

Նախորդ հոդվածը‘Ճարտարագետներն այսուհետ կարող են տեղափոխել առարկաները 3D-տպիչի օգնությամբ’
Հաջորդ հոդվածը‘Սերխիո Բուսկետս. «Մրցավարը 2 թիմերի նկատմամբ էլ սխալ գործեց»’