‘ Հենրիխ Մխիթարյանը Ստեփանակերտում նվերներ է հանձնել ազատամարտիկների ընտանիքներին’

1181

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր բարեգործական նպատակներով այցելեցին Ստեփանակերտ: Այցի նպատակն էր նվերներ հանձնել ազատամարտիկների ընտանիքներին: Շուրջ քսանմեկ ընտաինքներ ստացան կենցաղային տեխնիկա` սառնարաններ, լվացքի մեքենաներ, հեռուստացույցներ, ինչպես նաև Հենրիխ Մխիթարյանի ստորագրությամբ գնդակներ և այլ հուշանվերներ: Այս մասին հաղորդում է ՀՖՖ մամլո ծառայությունը։

Հիշեցնենք, որ նման նախաձեռնությամբ ֆուտբոլիստը հանդես է գալիս արդեն երկրորդ տարին: 2011-ին նա ևս եղել էր Արցախում:

Նախորդ հոդվածը‘Աֆղանստանում պայթյունի հետևանքով 10 երեխա է զոհվել’
Հաջորդ հոդվածը‘Էդվարդ Նալբանդյանը մեկնել է Բրյուսել ստորագրելու Եվրամիության հետ վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիրը’