‘Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումները’

792

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից հետո վերսկսել է մարզումները: Ֆեյսբուքյան իր էջումBild Հենրիխը նշել է, որ հունվարի 7-ին անցկացրել է վազքային վարժություններ:

Bild-ի տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը մարզվել է անհատական ծրագրով, սակայն առաջիկայում կմիանա Յուրգեն Կլոպի թիմի ընդհանուր խմբին: Մինչև այս Մխիթարյանը բուժվում էր ազդրի մկանային վնասվածքից, որը ստացել էր Բեռլինի «Հերտայի» դեմ դեկտեմբերի 13-ին տեղի ունեցած խաղում: Նախապես նշվում էր, որ նրա վերականգնման համար պահանջվելու է 6 շաբաթ: 

Հունվարի 10-18-ը «Բորուսիան» հավաք է անցկացնելու իսպանական Լա-Մանգայում: Գերմանիայի առաջնության 17 տուրերում Դորտմունդի թիմը կրել է 10 պարտություն և առաջին շրջանից հետո 15 միավորով բաժանում է վերջին 2 տեղերը: 2015-ին դորտմունդցիներն առաջին պաշտոնական խաղն անցկացնելու են հունվարի 30-ին Լևերկուզենում, որտեղ Բունդեսլիգայի 18-րդ տուրում նրա մրցակիցը լինելու է «Բայերը»:

Նախորդ հոդվածը‘ Ժոզեպ Բարտումեուն ՖԻՖԱ-ի հետ հարաբերությունների մասին’
Հաջորդ հոդվածը‘Անչելոտին երեք անընդմեջ պարտություն է կրել մադրիդյան դերբիում’