‘Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումները (լուսանկարներ)’

951

Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մարտի 16-ին մարզվել է ընդհանուր խմբում: Այս մասին տեղեկանում ենք «Ruhr Nachrichten» պարբերականից:

Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել մարտի 14-ին` Բունդեսլիգայի 25-րդ տուրի` «Քյոլնի» հետ խաղի (0:0) ժամանակ, իսկ երեկ  չէր մասնակցել ընդհանուր խմբի մարզմանը: 

Նշենք նաև «Բորուսիայի» առանցքային ֆուտբոլիստներից Նուրի Շահինը դեռևս չի մարզվում, և ամենայն հավանականությամբ, չի մասնակցի «Յուվենտուսի» հետ առաջիկա խաղին: Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչ փուլի` «Բորուսիա»-«Յուվենտուս» հանդիպումը կայանալու է մարտի 18-ին: Թիմերի միջև Թուրիանում կայացած խաղում 2:1 հաշվով հաղթել է «Յուվենտուսը:

Նախորդ հոդվածը‘Իբրահիմովիչ. «Եթե որևէ մեկին վիրավորել եմ, ներողություն եմ խնդրում»’
Հաջորդ հոդվածը‘Անդրեա Պիրլոն չի մասնակցի «Բորուսիայի» հետ խաղին’