‘Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել’

1134

Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսպաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել ուկրաինական «Վորսկլայի» դեմ Եվրոպայի լիգայի առաջին տուրի խաղում, հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը: Նշվում է, որ աջ ոտնաթաթի բուժզննման արդյունքների եւ ապաքինման ժամկետների մասին հայտնի կդառնա առաջիկայում:

Ամենայն հավանականությամբ, հայ ֆուտբոլիստը չի կարողանա մասնակցել «Էվերտոնի» դեմ Անգլիայի առաջնության 6-րդ տուրի հանդիպմանը, որը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին:

Հիշեցնենք, որ «Արսենալը» «Վորսկլային» հաղթել է 4:2 հաշվով, Մխիթարյանը դարձել է երկու գոլային փոխանցման հեղինակ:

Նախորդ հոդվածը‘Պիկեն մտադիր է թենիսի նոր մրցաշար ստեղծել’
Հաջորդ հոդվածը’71-ամյա Տաբարեսը երկարաժամկետ պայմանագիր է կնքել Ուրուգվայի հավաքականի հետ’