‘Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել ‘

1136

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել «Մայնցի» դեմ գերմանական Բունդեսլիգայի չորրորդ տուրի խաղում: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

«Մայնցի» դեմ խաղում Հայաստանի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստը փոխարինման էր դուրս եկել երկրորդ խաղակեսի միջնամասում: Ֆուտբոլիստը վնասվածք է ստացել  90-րդ րոպեին, երբ նրա հարվածից հետո գնդակը դիպել է դարպասաձողին և  «Մայնցի» պաշտպանը հարվածել է նրա ոտքին:

«Բորուսիայի» բժիշկ Մարկուս Բրաունի խոսքով՝ Մխիթարյանի ապաքինման համար կպահանջվի մոտ 4 շաբաթ: Այս հանգամանքը հարցականի տակ է դնում Մխիթարյանի մասնակցությունը Հայաստանի հավաքականի՝ սերբերի դեմ Եվրո-2016-ի ընտրական փուլի երկրորդ տուրի խաղին:

Հայաստան — Սերբիա հանդիպումը կկայանա հոկտեմբերի 11-ին Երեւանում: Բացի դրանից, հոկտեմբերի 14-ին Հայաստանի հավաքականն ընկերական խաղ է անցկացնելու Եվրո-2016-ը հյուրընկալող ֆրանսիացիների հետ:

Նախորդ հոդվածը‘«Յուվենտուսը»՝ շնորհիվ Տևեսի խփած միակ գոլի, հաղթեց «Միլանին»(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Լուիս Էնրիկե. «Լուիս Սուարեսն այնպես է մարզվում, կարծես հաջորդ օրը հանդիպում կա»’