‘Հենրիխ Մխիթարյանը 3+1 տարբերակով պայմանագիր կստորագրի «Բորուսիայի» հետ’

1975

Հենրիխ Մխիթարյանը երեք տարվա պայմանագիր կստորագրի Դորտմունդի «Բորուսիայի» հետ՝ մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ (3+1): Պայմանագրի արժեքը կազմում է 27.5 միլիոն եվրո:

Ինչպես այսօր ավելի վաղ հայտնել էր Գերմանական Kicker հանդեսը, Դոնեցկի «Շախտյորի» և Դորտմունդի «Բորուսիայի» միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի շուրջ: 

Համաձայնությունը ձեռք է բերվել այսօր՝ ուրբաթ օրը, Դոնեցկում կայացած հանդիպման ժամանակ, որին մասնակցել են «Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հանս-Յոախիմ Վացկեն և մարզական տնօրեն Միխայել Զորկը:

Մխիթարյանը կլինի «Բորուսիայի» երրորդ ձեռքբերումը Սոկրատիսից (Վերդեր) Օբամեյանգից (Սենթ Էթյեն) հետո:

Արդեն տեղեկություններ կան, որ մեր ֆուտբոլիստը կրկին հանդես է գալու 22 համարի մարզաշապիկով:Wikipedia-ի ռուսալեզու տարբերակում Հենոյի անունը արդեն առկա է գերմանական ակումբի էջում:

Պետք է նաև նշել, որ «Բորուսիայի» պաշտոնական կայքում առայժմ ոչ մի տեղեկատվություն չկա մեր ֆուտբոլիստի ձեռքբերման մասին: Սակայն BBC-ն և գերմանական առաջատար սպորտային լրատվամիջոցը՝ Kicker-ը արդեն հայտնել են, որ Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվում է գերմանական ակումբ:

Իսկ NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Հենրիխ Մխիթարյանը հուլիսի 8-ին կմենկի Գերմանիա:

Նախորդ հոդվածը‘«Թեղուտ» ՓԲԸ. Ընկերությանը պատճառվել է զգալի նյութական վնաս’
Հաջորդ հոդվածը‘Փաստաբան. Բուդաղյաններին կրակողների թվում «հանրությանը հայտնի անձ է»’