‘Հենրիխ Մխիթարյանին ուսանողուհին ամուսնության առաջարկ է անում. Տեսանյութ’

1047

Այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում մարտի 20-ին ուսանողական խորհուրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանի, Յուրա Մովսիսյանի, Ռոման Բերեզովսկու հանդիպումը ուսանողների հետ։

Հանդիպման ընթացքում ֆուտբոլիստները պատասխանեցին ուսանողների հարցերին:

Հենրիխ Մխիթարյանից փորձեցին պարզել, թե համակարգչով խաղալիս ո՞ր ֆուտբոլիստով է գոլ խփում։ Հենրիխը պատասխանեց՝ նշելով Յուրա Մովսիսյանի անունը։ Հարցին, թե ով էր նրա սիրելի մարզիչը, Հենրիխը նշեց Խոսեպ Գվարդիոլայի անունը։

Մխիթարյանի խոսքով՝ եթե նա չլիներ ֆուտբոլիստ, ապա կսվորեր ՀՊՏՀ-ում։ Ուսանողուհիներից մեկն անգամ ամուսնության առաջարկ արեց Հենրիխին եւ ավելացրեց, որ դրական պատասխանի դեպքում ինքը պատրաստ է գոլ խփել Չեխիայի հավաքականի դարպասապահ Պետեր Չեխի պաշտպանած դարպասը։

Հարցին, թե որն է իրենց կյանքի կարեւորագույն հանդիպումը Հայաստանի հավաքականի կազմում, Հենրիխը պատասխանեց, որ այդ խաղը դեռ առջեւում է, Յուրան առանձնացրեց 2011-ին կայացած Հայաստան- Մակեդոնիա հանդիպումը, իսկ Բերեզովսկին՝ 1996-ի Հայաստան – Պորտուգալիան, հայտնում է Sport.News.am-ը:

Նախորդ հոդվածը‘Ապօրինություններ Խոսրովի արգելոցի տնօրենի ընտրությունների ժամանակ. ահազանգում է բնապահպանը’
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունը ՀՊՃՀ հողամասի մի մասը կտրամադրի կամերային պետական թատրոնին’