Հենրիխ Մխիթարյանի գոլը լավագույնն է (տեսանյութ)

188

Միլանի «Ինտերի» ամսվա լավագույն գոլի հեղինակը Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն է, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Իտալիայի առաջնության 23-րդ տուրում իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը սեփական խաղադաշտում 3:1 հաշվով հաղթել էր «Ուդինեզեին»։ Փետրվարի 18-ին տեղի ունեցած խաղում Մխիթարյանը խփել էր «Ինտերի» երկրորդ գոլը՝ հաշիվը դարձնելով 2:1:

«Ինտերի» կայքում անցկացված քվեարկությամբ՝ Մխիթարյանը ճանաչվել էր այդ հանդիպման լավագույն խաղացող։

Նախորդ հոդվածըԵվրո-2024․ Անգլիան ուժեղ էր Իտալիայից, օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըՎարդան Մինասյանը գլխավորեց վրացական «Թելավին»