‘Հենրիխ Մխիթարյանի դուբլը հաղթանակ բերեց «Բորուսիային» (տեսանյութ)’

1278

Դորտմունդի «Բորուսիան» չորրորդ անընդմեջ հաղթանակը տարավ գերմանական Բունդեսլիգայում Ֆրանկֆուրտի «Այթրախտի» նկատջմամբ Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի գրանցած դուբլի շնորհիվ:

Մխիթարյանը նախ բացեց խաղի հաշիվը 12-րդ րոպեին` այդպիսով բացելով նաեւ իր գոլերի հաշիվը Բորուսիայի կազմում պաշտոնական հանդիպումներում:

36-րդ րոպեին «Այնտրախտի» չեխ հարձակվող Վացլավ Կադլեցը հավասարեցրեց հաշիվը, սակայն ընդմիջումից հետո Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կրկին առաջ մղեց իր թիմին:

Մխիթարյանը խաղաց առանց փոխարինման, իսկ դորտմունդցիները 12 միավորով միանձնյա գլխավորեցին մրցաշարային աղյուսակը՝ 2 միավորով գերազանցելով երկրորդ տեղով ընթացող Մյունխենի «Բավարիային»:

Այս խաղից հետո Հենրիխ Մխիթարյանը կմիանա Հայաստանի հավաքականին, որը սկսում է նախապատրաստվել չեխերի (սեպտեմբերի 6) եւ դանիացիների (սեպտեմբերի 10) դեմ աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղերին:

Նախորդ հոդվածը‘Արեն Մանուկյանը ազատ է արձակվել’
Հաջորդ հոդվածը‘Օբաման դիմում է Կոնգրեսին՝ Սիրիայում ռազմական գործողության թույլտվություն ստանալու հարցով’