‘Հենրիխ Մխիթարյանի խաղը Der Westen-ի գնահատմամբ’

1019

Թեև «Բորուսիա»-ի այդքան կորուստների, թիմը կարողացավ առանց խնդիրների հաղթել «Արսենալին»: Դորտմունդյան Der Westen պարբերականը, համաձայն ավանդույթի, իր գնահատականներն է տվել այս խաղին:

Ամենաբարձր գնահատականին՝ 1.5 միավորին, արժանացել է առաջին գոլի հեղինակ Չիրո Իմոբիլեն: Հենրիխ Մխիթարյանը ստացել է 2 միավոր: Նույնքան միավորով են գնահատվել նաև Օբամեյանգը, Գրոսկրոյցը, Կելը, Սոկրատիսը:

Այս պարբերականը մի փոքր անդարդարձ է կատարել նաև հայ ֆուտբոլիստի՝ Մխիթարյանի խաղին. ««Արսենալի» հետ հանդիպումը մի պահ արթնացրեց «Ռեալի» հետ խաղի հիշողությունները, երբ 29-րդ րոպեին Մխիթարյանը գնդակը կարող էր ուղարկել դատարկ դարպասը:

Բայց արդարացի չի լինի, որպեսզի այս խաղը զուգորդվի այդ դրվագի հետ: Հայ կիսապաշտպանը մեծ աշխատանք կատարեց, կազմակերպում էր հարձակումը: Նա այս խաղում «Բորուսիայի» հենասյունն էր: Այնուհանդերձ, 74-րդ րոպեին նա չպետք է չշարաշահեր և գնդակը պետք է փոխանցեր խաղընկերոջը»:

Նախորդ հոդվածը‘Յուրգեն Կլոպը՝ Հենրիխ Մխիթարյանի մասին’
Հաջորդ հոդվածը‘ԵԱՀԿ առաքելությունը շփման գծում հերթական դիտարկումն է անցկացրել’