Հենրիխ Մխիթարյան․ Լեռնային Ղարաբաղում 30 հազար երեխայի ճակատագիր է վտանգված

207

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերում արած հրապարակումով միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից Հայաստան — Արցախ միակ ճանապարհի արգելափակման փաստի վրա։

«Լեռնային Ղարաբաղում 30 հազար երեխաների ճակատագիր է վտանգված։ Երկուշաբթի Ադբեջանը փակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին եւ արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը, որով Լեռնային Ղարաբաղի բնակչությունը ստանում է բեռներ՝ սննդամթերքից մինչեւ դեղամիջոցներ։

Հանրապետության 120 հազար բնակիչներ, այդ թվում 30 հազար երեխաներ, հայտնվել են շրջափակման մեջ։

Ադրբեջանը անջատել է նաեւ Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումը։ Ձմռանը, գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը իջնում է 0-ից էլ ցածր՝ բնակիչներին դնելով ցրտահարումից մահանալու վտանգի առաջ։ Սա կհանգեցնի իրական հումանիտար աղետի։

Լեռնային Ղարաբաղի ֆիզիկական շրջափակումը հավասարազոր է դանդաղ մահվան դատավճռի»,- գրել է Մխիթարյանը։

Նախորդ հոդվածըԱԱ-2022․ Ֆրանսիան հաղթեց Մարոկկոյին եւ եզրափակիչում կխաղա Արգենտինայի հետ (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըԱԱ-2022. Ֆրանսիա — Մարոկկո հանդիպման լավագույն խաղացողը