‘Հենրիխ Մխիթարյան. Բոլորին կարոտել էի’

816

Հայաստանի հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում իր գոհունակությունն է հայտնել, որ վերադարձել է Դոնեցկ:

«Վերադարձել եմ տոնական տրամադրությամբ: Բոլորին կարոտել էի: Կարծում եմ, որ ձմեռային հանգիստը օգտակար եղավ «Շախտյորի» համար: Հուսով եմ, որ լավ կաշխատենք՝ մրցաշրջանի երկրորդ հատվածը ավելի բարձր մակարդակով անցկացնելու եւ արդյունքների հասնելու համար:

Ինձ բավական թարմացած եմ զգում: Ճիշտ է, Հայաստանում ձեռքերս ծալած չեմ նստել: 4-ին, 5-ին, 6-ին ֆիտնես-ակումբում եմ մարզվել, իսկ 7-ին արդեն Դոնեցկ թռա:

Տոները շատ լավ անցան: Իմ ընտանիքի եւ հարազատների հետ էի: Մենք ավանդույթ ունենք. 31-ի երեկոյից մինչեւ… երեւի հունվարի 5-ը հյուրեր ենք ընդունում եւ ինքներս բարեկամներին այցելում: Ամեն ինչ հրաշալի անցավ, ինչպես նախատեսել էի:

Այն, որ երկրորդ անգամ անընդմեջ ճանաչվեցի Հայաստանի լավագույն խաղացող, հաճելի է, սակայն չպետք է դրանով բավարարվել, դեռ շատ աշխատանք կա: Իսկ ընդհանրապես, իհարկե, շնորհակալ եմ բոլոր նրանցից, ովքեր ինձ լավագույնն են ճանաչել», նշել է Մխիթարյանը:

Նախորդ հոդվածը‘Կիևից Երևան և հետադարձ չվերթերը չեղյալ են հայտարարվել’
Հաջորդ հոդվածը‘Նախագահի թեկնածուն կոչ է անում հանել բոլոր թեկնածությունները և Սերժ Սարգսյանին թողնել միայնակ’