‘Հենրիխ Մխիթարյան. Դեռ վաղ է խոսել «Շախտյորի» չեմպիոնության մասին ‘

1473

Ուկրաինայի ֆուտբոլի ազգային առաջնության «Շախտյոր» — «Դինամո» (Կիև) հանդիպումից հետո (3;1), «Շախտյորի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ դեռ վաղ է խոսել «Շախտյորի» չեմպիոնության մասին, քանի որ առաջնությունը նոր է սկսել:

«Մենք ավելի շատ պետք է աշխատենք, ակտիվորեն պատրաստվենք ՉԼ խմբային մրցաշարին, «Զարյայի» հետ հանդիպումից հետո արդեն հանիպելու ենք «Նորդշելանդի» հետ: Ակնկալիքները մեծ են: Ամեն ինչ անելու ենք հաղթելու համար։ Այդ առումով «Դինամոյի» հետ խաղը Չեմպիոնների լիգայի մեկնարկից առաջ կարևոր էր։ Հանդիպման ընդհանուր տեմպը, լարվածությունը տեղ-տեղ գերազանցում էր Չեմպիոնների լիգայի շատ հանդիպումների մակարդակը»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը:

Նախորդ հոդվածը‘ԵԽ նախագահ. Մարտի 1-ի էջը փակված չէ ‘
Հաջորդ հոդվածը‘Էշթոն. Զզսպվածություն ցուցաբերեք ‘