‘Հենրիխ Մխիթարյան. Հնարավոր է` մի օր տեղափոխվեմ «Յուվենտուս»’

893

Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» առաջատար Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել իտալական La Stampa պարբերականին:

Իտալիայի հավաքականի դարպասը գրավելուց հետո ի՞նչ զգացողություններ ունեցաք:

-Դա հրաշալի էր: Մեծ ուրախություն: Ցավոք, այդ գոլը չբավականացրեց, որպեսզի ուրախություն պարգևենք մեր երկրպագուներին:

Դուք ավելի ու ավելի ճանաչված եք դառնում Եվրոպայում:

-Ես Աստղ չեմ:

Կցանկանայի՞ք խաղալ Իտալիայում:

-(Ծիծաղում է). Ձեզ մոտ մեծ ակումբներ կան, առաջնությունն էլ է հոյակապ: Այդուհանդերձ, եթե որևէ մեկը հետաքրքրված է իմ ծառայություններով, նա առաջին հերթին պետք է մրցաշրջանի վերջում դիմի «Շախտյորին»:

Ինչ կասեք «Յուվենտուսի» մասին:

-Հիանալի թիմ է, դրանում ինքներս համոզվեցինք` նրանց դեմ խաղալով Չեմպիոնների լիգայում:

Ցանկանո՞ւմ եք այնտեղ տեղափոխվել:

-Հնարավոր է մի օր դա իրականություն դառնա. ես դեռ երիտասարդ եմ, բայց այժմ իմ գլխում միայն մի միտք է` ինչպես օգնել «Շախտյորին» Չեմպիոնների լիգայում:

Ո՞վ դուրս կգա խմբից:

-Ինձ չեն հետաքրքրում «Յուվենտուսի» և «Չելսիի» հնարավորությունները: Կարևորը, որ «Շախտյորը» հաջորդ փուլ դուրս գա:

Ինչո՞վ եք առաջնորդվում նոր ակումբ ընտրելու հարցում:

-Դժվար է այդ հարցին միանշանակ պատասխան տալ, բայց ես միշտ նախապատվությունը տալիս եմ այն թիմին, որտեղ վստահ եմ, որ կկարողանամ խաղալ:

Լուչեսկուն Ձեզ Կակայի հետ է համեմատել:

-Վատ համեմատություն չէ, իսկ ավելի լուրջ` Կական ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, բայց նա իր հատկանիշներն ունի, ես` իմ:

Դուք կիսապաշտպան ե՞ք, թե՞ հարձակվող:

-Ավելի շուտ, հարձակվող, ինձ դուր է գալիս խաղալ հարձակման գծում:

Բայց Ձեզ կարելի է տեսնել խաղադաշտի ցանկացած հատվածում:

-Նախկինում Լուչեսկուն ինձ կիսապաշտպանությունում էր տեղ հատկացնում, թեև հիմա նույնպես անընդհատ կրկնում է. «Դու պետք է օգնես կիսապաշտպաններին»: Դա թիմի շահերից է բխում, այնպես որ, խնդիր չեմ տեսնում:

Յուվենտուսից» ո՞վ է Ձեզ ամենաշատը դուր գալիս:

-Պիրլոն, թեև Վիդալն ու Վուչինիչն էլ են շատ լավ ֆուտբոլիստներ:

Բայց Ձեր կողքին նրանք այնքան էլ վառ տեսք չունեին:

-Պարզապես Թուրինում մենք լավ հանդիպում անցկացրինք: Լուչեսկուն գերազանց էր պատրաստել մեզ: Միակ թերությունն այն էր, որ չհաղթեցինք:

Աղբյուրը՝ SportArmenia.com

Նախորդ հոդվածը‘Հայկական օդանավին թուրքական իշխանությունները թույլատրել են օդ բարձրանալ ‘
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանը հերքում է Սիրիային կասետային ռումբեր մատակարարելու մասին տեղեկատվությունը’