‘Հենրիխ Մխիթարյան. Մենք լավ հանդիպում անցկացրեցինք’

863

Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Զենիթի» հետ հանդիպումից հետո (3:1), որտեղ Մխիթարյանը դուբլի հեղինակ դարձավ, իր կարծիքն է հայտնել ԱՊՀ միավորված առաջնության գաղափարի մասին:

«ԱՊՀ առաջնության գաղափարը հետաքրքիր է թվում՝ մրցակցել հետխորհրդային տարածքի ուժեղագույն թիմերի հետ: Ես՝ հաճույքով, բայց դրա իրատեսական կողմի մասին չեմ կարող դատել:

Մենք լավ հանդիպում անցկացրեցինք «Զենիթի» հետ, թերեւս՝ ավելի լավ պատրաստվածության հաշվին: Հաճելի է հաղթել, մենք կենտրոնացված էինք հանդիպման վրա, ինչպես եւ հրահանգել էր Լուչեսկուն»,- Մխիթարյանի խոսքն է մեջբերում Championat.com-ը:

Նախորդ հոդվածը‘Ոստիկանությունը կքննի Սերժ Սարգսյանի շտաբներում փող բաժանելու մասին հրապարակման իսկությունը’
Հաջորդ հոդվածը‘Հույսի ճգնաժամ է’