‘Հենրիխ Մխիթարյան. Մենք պատրաստ ենք «Բորուսիայի» հետ խաղին’

821

Հայաստանի հավաքականի եւ «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ Դորտմունդի «Բորուսիայի» դեմ վաղը կայանալիք խաղից առաջ, «հանքափորների» պաշտոնական կայքի հետ զրույցում պատասխանել է մի քանի հարցի։
-Հենրիխ, թիմի ետևում մնացել են երկու արտասահմանյան հավաքներ և դոնեցկյան նախապատրաստական փուլը։ Չեմպիոնների լիգայից առաջ ինչպե՞ս կգնահատես թիմի պատրաստվածությունը։
-Կարող եմ ասել, որ մենք շատ լրջորեն ենք աշխատել այդ հավաքներից յուրաքանչյուրում։ Ամեն ինչ կանենք, որպեսզի առաջիկա հանդիպմանը ներկայանանք ամբողջովին պատրաստ և խաղանք այնպես, ինչպես ցանկանում է տեսնել գլխավոր մարզիչը։
-«Բորուսիայի»՝ խմբային փուլի մրցավեճերից ո՞րն է ամենից շատը տպավորել։
-Դժվար է առանձնացնել։ Դրանք «Ռեալի», ինչպես նաև «Մանչեսթեր Սիթիի» ու «Այաքսի» դեմ խաղերն էին. նրանք մեր պես հայտնվել էին բարդ խմբում։ Այդ դիմակայություններում դորտմունդցիների ցուցադրած խաղը վկայում է, որ նրանց թիմում բարձր մակարդակի վրա է խաղային կարգապահությունը, ընտրված են ուժեղագույն ֆուտբոլիստներն ու ամեն ինչի հիմքում թիմային խաղն է։
-Կարելի՞ է «Բորուսիայի» առավելությունը համարել այն, որ ձմեռային արձակուրդներից հետո թիմը հասցրել է մի քանի հանդիպում անցկացնել ներքին առաջնությունում:
— Այո, նրանք անցկացրել են հանդիպումներ առաջնությունում, իսկ մենք միայն ստուգողական հանդիպումներ ենք ունեցել, բայց կարծում եմ՝ մեծ տարբերություն չկա:
— Արդեն փետրվարն է, բայց եղանակն այնքան էլ ձմեռային չէ: Ո՞ւմ է դա ավելի ձեռնտու:
— Դեռ մեկ օր կա և եղանակը կարող է փոխվել: Մեր կազմում շատ բրազիլացիներ կան, բայց նրանցից ոչ մեկի համար այս ձմեռն Ուկրաինայում առաջինը չէ, այնպես որ, բոլորն էլ հարմարվել են և պատրաստ կլինեն:

Armsport.am

Նախորդ հոդվածը‘Գերմանացի իրավապաշտպանի և Իրանի դեսպանի «թխի գա՛» ողջույնը մեծ աղմուկ է բարձրացրել (տեսանյութ) ‘
Հաջորդ հոդվածը‘Թուրքական ռազմական ուղղաթիռը ներխուժել է Հունաստանի օդային տարածք’