‘Հենրիխ Մխիթարյան. Մեր սպասելիքները արդարացվել են’

1234

Հայաստանի հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ուկրաինայի առաջնության 11-րդ տուրում «Մետալիստի» հետ խաղից (2:0) հետո նշել է, որ «Յուվենտուսի» հետ Չեմպիոնների լիգայում անցկացրած խաղը մեծապես նպաստեց այս հաղթանակին:

«Կարելի է ասել, որ այս ամիսը շատ բարդ ստացվեց մեր համար, բայց ամենակարեւորն այն է, որ մենք բոլոր խաղերում հաղթանակ տարանք: Եթե հաղթել ենք, նշանակում է, որ մեր սպասելիքները արդարացվել են, չնայած այդ հանդիպումներում մեր համար մի շարք տհաճ դրվագներ եղան:

Բայց վստահ եմ, որ Միստրը («Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն) կնշի, թե որտեղ կարող ենք շտկել եւ կատարելագործել մեր խաղը:

Մեր վրա դեռ պետք է շատ աշխատենք: «Յուվենտուսի» հետ հանդիպումից հետո ներքին առաջնությանը հարկ եղած կերպով պատրաստվելը այնքան էլ բարդ չէր: Ամենադժվարը հոգնածությունն էր, քանի որ մենք գործնականում 3-4 օրը մեկ էինք խաղում: Սակայն «Յուվենտուսից» հետո տղաները գիտեին, թե ինչպես հաղթել մրցակցին»,- Մխիթարյանի խոսքն է մեջբերում «Շախտյորի» պաշտոնական կայքը:

Նախորդ հոդվածը‘Վերջին հրաժեշտ Էդուարդ Միրզոյանին (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Ջուլիան Ասանժի երաշխավորները ստիպված կլինեն վճարել գրավը ‘