‘Հենրիխ Մխիթարյան. Մի քանի խաղացողներ սիրտ եւ հոգի չեն դնում հավաքականում’

1077

Հայաստանի հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեխիայից 0:3 հաշվով կրած պարտությունից հետո ասաց հետեւյալը.
— Պարտության պատճառն այն է, որ մի քանի խաղացողներ սիրտ եւ հոգի չեն դնում հավաքականում: Մտածում են՝ խաղան հանդիսատեսի համար, բայց այդպես ֆուտբոլ չեն խաղում: Եթե գալիս ես ազգային հավաքական, պետք է ամբողջ ուժդ ներդնես, ցույց տաս ֆուտբոլասերին, թե ինչի ես ընդունակ: Եթե սիրտ ու հոգի դնես, ապա ամեն ինչ կստացվի խաղադաշտում: Ֆուտբոլիստներ կան, որ դա չէին անում: Արդյունքը ստացվեց՝ 0:3 հաշիվ:
Անուններ կտա՞ս:
— Չէ, ես անուններ չեմ տա: Ում մասին որ խոսում եմ, այդ ֆուտբոլիստները հասկացել են, թե ովքեր են: Ես չեմ ուզում պարտությունը բարդել նրանց վրա: Ցանկանում եմ, որ նրանք ճիշտ ուղու վրա լինեն, հասկանան, թե ոնց են խաղում ֆուտբոլ: Բոլորս էլ ցանկանում ենք հաղթել, բոլորս էլ գալիս ենք հավաքական, որ ուրախացնենք հանդիսատեսին: Ես չեմ հիշում, թե վերջին անգամ երբ էինք պարտվել 0:3 հաշվով: Ֆուտբոլիստներ կան, որ պետք է դասեր քաղեն պարտությունից:

Armsport.am

Նախորդ հոդվածը‘Արքայազն Չարլզի սանուհուն ձերբակալել են կոշիկների ատրճանակ-կրունկների պատճառով’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիա — Իսպանիա. Ուղիղ’