‘ Հենրիխ Մխիթարյան. «Շնորհակալ եմ Գյունդողանից և բոլոր թիմակիցներիս»’

942

Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գոհ է Գերմանիայի առաջնության 23-րդ տուրի` «Շալկե 04» խաղից(3:0): Ռուրյան դերբիիում Մխիթարյանը դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ ու արժանացավ գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի գովասանքին: 

«Մեր կատարմամբ իսկապես հիանալի հանդիպում էր, կարծում եմ` մրցաշրջանի ընթացքում լավագույնը: Դեռ առաջին խաղակեսում սուպեր խաղ ցուցադրեցինք և մի շարք գոլային պահեր ստեղծեցինք: Ընդմիջումից հետո շարունակեցինք խաղալ նույն ոգով և արժանի հաղթանակ տոնեցինք:

Շատ շնորհակալ եմ Գյունդողանին և բոլոր թիմակիցներիս, ովքեր հնարավոր դարձրեցին իմ գոլ խփելը: Զգում էի` այսօր ինչ-որ բան է լինելու, անչափ երջանիկ եմ»,-Հենրիխ Մխիթարյանի խոսքը մեջբերված է «Բորուսիայի» պաշտոնական կայքից:

Նախորդ հոդվածը‘Սվեն Բենդեր.««Բորուսիա»-ն վերադառնում է»’
Հաջորդ հոդվածը‘Մոուրինյո. ««Տոտենհեմն» ինձ պայմանագիր է առաջարկել»’