‘Հենրիխ Մխիթարյան. «Սիրտս ու հոգիս «Բորուսիայի» հետ են»’

956

Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել Facebook սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում և վստահեցրել, որ լիովին կենտրոնացած է ակումբային ելույթների վրա:

«Սիրելինե՛րս, ցանկանում եմ օգտվել այս հնարավորությունից և անկեղծորեն ասել ձեզ, որ լիովին կենտրոնացած եմ Դորտմունդի «Բորուսիայում» իմ պարտականությունների վրա: Այժմ մենք Բունդեսլիգայում բարդ իրավիճակում ենք, սակայն միասին պայքարելու ենք այս իրավիճակից դուրս գալու համար: Ես կարող եմ հավաստիացնել ձեզ, որ իմ սիրտն ու հոգին «Բորուսիայի» հետ են»,-գրել է Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հայտարարել էր` հայ ֆուտբոլիստը կարիերան «Յուվենտուսում» շարունակելու հնարավորություն ունի և ցանկանում է ամռանը հեռանալ «Բորուսսիայից»: Իր հերթին «Բորուսսիայի» ղեկավար մարմնի ներկայացուցիչ Հանց Յոահիմ Վատցկեն վստահեցրել էր, որ Մխիթարյանի հետ խնդիրներ չունեն, իսկ Ռայոլան գուցե խնդիրներ ունի «Բորուսիայի» հետ:

Հավելենք` Գերմանիայի ընթացիկ առաջնության 19-րդ տուրից հետո «Բորուսսիան» ունի 16 միավոր և եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Նախորդ հոդվածը‘Պատգամավորները իրավապահներին կոչ են անում չսրել իրավիճակը Գյումրիում’
Հաջորդ հոդվածը‘ Լուսանկարային ակնթարթ. Կլիչկոյի և Ջենինգսի հայացքների մենամարտը (լուսանկարներ)’