‘Հենց միայն Տիգրան Սարգսյանի` Հայաստանից հեռանալը լուրջ խթան կարող է դառնալ. Մամուլ’

841

«Չորրորդ ինքնիշխանությունը» իր «լուր-մեկնաբանություն» խորագրի ներքո գրում է.

Լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունների համաձայն, Սերժ Սարգսյանը կարծես թե մտադիր է ընտրություններից հետո Տիգրան Սարգսյանին ետ ուղարկել Կենտրոնական բանկ, բայց Տիզրան Սարգսյանն էլ իր շրջապատում ակնարկել է, թե պաշտոնանկության դեպքում կարող է ընդհանրապես հեռանալ Հայաստանից:

«ՉԻ» — Սա թերևս վերջին շրջանում մամուլում հայտնված միակ բարեբաստիկ լուրն էր: Հետո էլ ասում են, թե Սերժ Սարգսյանի վերընտրվելու դեպքում Հայաստանին ոչ մի լավ բան չի սպասվում: Հենց միայն Տիգրան Սարգսյանի` Հայաստանից հեռանալը լուրջ խթան կարող է դառնալ եթե ոչ տնտեսության, ապա գոնե բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման համար: Պայմանով, իհարկե, որ Տիգրան Սարգսյանը Հայաստանում թողնի իր «արդար վաստակը» և հեռանա` իր հետ տանելով միայն այն, ինչ ուներ մինչև Կենտրոնական բանկի նախագահ դառնալը (այսինքն` երկու վերնաշապիկ, մի զույգ բոթաս և չորս զույգ գուլպա, որոնցից երկուսը` համարյա չհագած): Մի խոսքով` մենք ողջունում ենք Տիգրան Սարգսյանի ցանկությանը և վստահ ենք, որ ուր էլ գնա` ի վիճակի կլինի 18 միլիոն դոլար վաստակել` գյուղատնտեսական թեմաներով դասախոսություններ կարդալով:

Նախորդ հոդվածը‘Բնակարանում հայտնաբերվել է կնոջ դիակ’
Հաջորդ հոդվածը‘Սպասվում է առանց տեղումների եղանակ’