‘Հեռախոսին պատասխանելու փոխարեն տղամարդը, սխալմամբ շիկացած արդուկն է դրել ականջին’

828

Լեհաստանի բնակիչ Տոմաշ Պաշժկովսկու՝ կնոջը տնային հոգսերում օգնելու փորձն անհաջողությամբ է ավարտվել: Տղամարդը, հեռախոսին պատասխանելու փոխարեն, սխալմամբ շիկացած արդուկն է դրել ականջին, գրում է  Fakt լեհական պարբերականը:

Ձանձրանալով միապաղաղ գործից՝ Տոմաշը որոշել է միաժամանակ հեռուստացույցով բռնցքամարտի առաջնությունը դիտել և այնքան է տարվել մենամարտով, որ հեռախոսի զանգը լսելով՝ մեքենայաբար «պատասխանել» շիկացած արդուկին:

Պարբերականը չի հստակեցնում թե ինչ աստիճանի վնասվածք է ստացել տղամարդը: Հայտնի է միայն, որ բժիշկները վիրակապել են այրված հատվածը և դեղամիջոցներ նշանակել:

Նախորդ հոդվածը‘Բացակայող պատգամավորի փոխարեն գրանցվելը կամ քվեարկելը` «պաշտոնական կեղծիք»’
Հաջորդ հոդվածը‘Դավիթ Մանոյան. Վիրահատությունս սպասվածից լավ անցավ’