‘Հեռուստաբանավեճից հետո Օբաման կրկին առաջ է անցել Ռոմնիից’

843

Նախընտրական քարոզարշավի հեռուստաբանավեճերի հերթական ռաունդում ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման մեծացրեց  իր և Հանրապետական կուսակցության թեկնածու Միթ Ռոմնիի  միջև եղած տարածությունը, հաղորդում է РИА «Новости»-ն՝ հղում անելով Reuters/Ipsos-ի տվյալներին: Հետազոտության արդյունքներով՝ ընտրողների 48 տոկոսն աջակցում է Օբամային, 33-ը՝ Ռոմնիին: Հեռուստաբանավեճերի առաջին ռաունդից հետո թեկանծուների միջև ընդամենը 2 տոկոսի  տարբերություն էր ՝ հօգուտ Օբամայի: ԱՄՆ նախագահի ընտրությունները կայանալու են նոյեմբերի 6-ին: 

Նախորդ հոդվածը‘Նիկոլ Փաշինայան. Հայաստանում որեւէ մեկի հետ թշնամական հարաբերություններ չունեմ’
Հաջորդ հոդվածը‘Մեկնարկել է հայ-ամերիկյան տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը ‘