‘«Հեռուստամարաթոն 2012». Շուրջ 21.5 մլն դոլարի նվիրատվություն’

1079

«Հայաստան» համահայկական հիմնադրամի 15-րդ հեռուստամարաթոնի ընթացքում ստացվեց 21 միլիոն 422 հազար 477 դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում:

Հեռուստամարաթոնը, որն 12 ժամ հեռարձակվեց Լոս Անջելեսից, անց էր կացվում «Մեր գյուղը» խորագրի ներքո, իսկ հավաքված գումարները ուղղվելու են ներքո Հայաստանի և Արցախի գյուղական շրջաններում համայնքային կենտրոնների կառուցման ու սիրիահայության հրատապ խնդիրների լուծմանը:

Նշված գումարից շուրջ 12 մլն դոլարը բաժին է ընկնում Մոսկվայում նոյեմբերի 8-ին կայացած դրամահավաք-ճաշկերույթին։ Ամենախոշոր նվիրատուներն են «Ռեսո Գարանտիա» ընկերության հիմնադիրներ Սարկիսով եղբայրները՝ 4 մլն դոլար: Նախորդ տարի նրանք նվիրաբերել էին 3 մլն: Դրանով կվերանորոգվի Ստեփանակերտի թիվ 1 դպրոցը:

Այս տարվա երկրորդ խոշոր բարերարը եղել է Լևոն Հայրապետյանը՝ խոստանալով 2 մլն դոլար, որով ԼՂ-ում կառուցվելու է Սուվորովի անվան ռազմական ուսումնարանը, հաջորդը՝ Հայկ Մագաքելյանն է՝ 1.6 մլն դոլար։

«Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանն էլ կատարել է 1,5 մլն դոլարի խոստում։

Նախորդ հոդվածը‘Ստամբուլում նոր հայկական դպրոց կկառուցվի ‘
Հաջորդ հոդվածը‘Քանի դեռ շարունակվում է զանգվածային արտագաղթը, Ադրբեջանը պատերազմ չի սկսի ‘