‘Հետազոտություն. «Կանանց կողմից քաղաքական իրավունքների իրացման հիմնախնդիրները ՀՀ-ում». Տեսանյութ’

1437

Հունիսի 29-ին Եվրասիա Համագործակցության հիմնադրամում սոցիոլոգ Գայանե Ղազարյանը ներկայացրեց «Կանանց կողմից քաղաքական իրավունքների իրացման հիմնախնդիրները ՀՀ-ում» հետազոտության արդյունքները: «Հետազոտությունը կատարվել է կանանց և ժողովրդավարության աջակցության «Շահխաթուն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ:

Հետազոտության հիմնական նպատակը ՀՀ-ում գենդերային դրսևորումների, ինչպես նաև դրանց առանցքային միտումների և հաղթահարման հնարավոր ճանապարհների բացահայտումն է:

Հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել է, թե ինչ խնդիրների կամ խոչընդոտների առաջ են կանգնում քաղաքական կամ հասարակական կյանքում ակտիվ գործունեություն ծավալող, պետական կամ դատական համակարգում ընդգրկված հատկապես բարձր դիրքեր զբաղեցնող կանայք ի տարբերություն տղամարդկանց:

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ քաղաքական գործունեություն ծավալող կանայք (հատկապես պետական ապարատի վերին օղակներում) ավելի շատ խոչընդոտների են հանդիպում, քան` տղամարդիկ:

Հարցման ընթացքում կնոջ առջև ծառացող խտրականությունների շարքում նշվել է  այն հանգամանքը, որ  մասնագիտական պատրաստվածությանառկայությունը հիմք չի հանդիսանում կնոջը այս կամ այն պաշտոնին նշանակելու համար, սակայն տղամարդկանց դեպքում պատրաստվածության բացակայությունը հիմք չէ պաշտոնից զրկելու  համար: Բացի այդ հարցման ենթարկված տղամարդիկ նշել են, որ կինը ակտիվ գործունեություն է ծավալում, եթե սեռական ֆունկցիաների հետ կապված խնդիրներ ունի, «անբավարարված է» կամ «թերի ֆունկցիոնալ»:

Հարցման արդյուքնում ի հայտ է եկել ևս մեկ հատկանշական հանգամանք: Պարզվել է, որ 35 տարեկանից բարձր հարցվածները քաղաքական գործունեություն են սկսել Ղարաբաղյան շարժումից հետո, նույնիսկ եթե անձամբ ներգրավված չեն եղել շարժման մեջ: Իսկ 35 տարեկանից ցածր հարցվածները քաղքական ակտիվ գործունեություն են սկսել  2008 թվականի շարժումից հետո:

Նախորդ հոդվածը‘Ավտոմեքենան շրջվել է ձորը, կան տուժածներ’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյան. ՎՊ-ի հաշվետվության մեջ ընդամենը 200 կամ 300 մլն դրամի հափշտակման կասկածանքի դեպքեր կան, մնացած բոլորը հեքիաթներ են. Տեսանյութ ‘