‘Հետախուզության ծառայությունը դուրս է բերվում Վրաստանի նախագահի ենթակայությունից’

773

Հետախուզության պետական ծառայությունն այսուհետ կենթարկվի Վրաստանի կառավարությանը: Ինչպես Trend-ին հաղորդել են Վրաստանի խորհրդարանից, համապատասխան օրենքում այդ փոփոխությունը կմտցվի Վրաստանի խորհրդարանի արարողական հանձնաժողովի նախագահ Իրինա Իմերլիշվիլիի նախաձեռնությամբ: Լրամշակումների նախագծի համաձայն՝ Հետախուզության ծառայությունը  կդառնա հատուկ նշանակության կառույց և կենթարկվի գործադիր իշխանությանը, ու նրա գործունեության նկատմամբ կառավարական վերահսկողություն կիրականացվի: Լրացումներն ուժի մեջ մտնելուց հետո այդ ծառայության գործունեությունը, համապատասխան պաշտոնյաների ազատումը կամ նշանակումը կորոշի ոչ թե նախագահը, այլ վարչապետը: Խորհրդարանական մեծամասնության  նախաձեռնությունների շրջանակներում վարչապետի ենթակայության տակ կանցնի նաև Սամխարաուլիի անվան դատական փորձաքննության ազգային բյուրոն: Արդեն իսկ վարչապետի ենթակայության տակ է փոխանցվել Պետական պահպանության հատուկ ծառայությունը, ինչից հետո նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հրաժարվեց թիկնազորից և Վրաստանում տեղաշարժվում է սեփական ավտոմեքենայով:

Նախորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանը մարզերում. Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր կհայտարարի՝ դիմելո՞ւ են ՍԴ, թե՞ ոչ’