Հետախուզությունը ձերբակալել է ԻՊ-ի «գլխավոր հաշվապահին»

454

Իրաքի հատուկ ծառայությունները հաղորդել են Սամի Ջասիմ ալ Ջաբուրիին ձերբակալելու մասին, որը նախկինում «Իսլամական պետության» հիերարխիայում երկրորդ մարդն էր։

Ջասիմի ձերբակալության մասին, որը հայտնի է Հաջի Համիդ անունով, և որը պատասխանատու է խմբավորման ֆինանսների համար, տեղեկացրել է երկրի վարչապետ Մուստաֆա ալ Քազեմին։ Նրա խոսքով՝ Ջասիմը ձերբակալվել է իրաքյան հետախուզության բարդ միջազգային գործողության ընթացքում։ Նա չի նշել, թե որ երկրում է անցկացվել գործողությունը։

Հաջի Համիդի համար ԱՄՆ կառավարությունը առաջարկել էր 5 մլն դոլար պարգևավճար։ ԿՀՎ-ի կարծիքով՝ բացի ԻՊ-ի ահաբեկչական գործողությունների համար բյուջեի բաշխումից, Ջասիմը խմբակցության կողմից զբաղվում էր նաև նավթի, գազի, հանածոների և անտիկվարիատի ապօրինի վաճառքով։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՀՀ ԱՆ. 903 նոր դեպք, 43 մահ
Հաջորդ հոդվածըՌեժիմն ապրում է ահաբեկությամբ, թմրանյութերով և զենքով