‘Հետախուզվում է բրյուսելցի երեք ահաբեկիչ եղբայրներից մեկը’

922

Ֆրանսիայի և Բելգիայի իշխանությունները որոնում են Բրյուսելի 26-ամյա բնակիչ Աբդեսլամ Սալահին՝ Փարիզի ահաբեկչական գործողությունների հավանական մասնակիցներից մեկին:  Հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրների հավաստմամբ՝ Սալեհը հարձակմանը մասնակցած երեք եղբայրներից մեկն է. մյուս եղբայրը սպանվել է, երրորդը ձերբակալվել բելգիական ոստիկանության կողմից:

Ֆրանսիայի մայրաքաղաքում անցյալ ուրբաթ կատարված ահաբեկչությունները նախապատրաստվել են արտասահմանում, իր բելգիացի պաշտոնակից Յան Յամբոնի հետ հանդիպումից հետո այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնևը:

Այս պահի դրությամբ հետաքննությունը պարզել է երեք մահապարտների ինքնությունը: Փոխանցում է euronews-ը:

 

Նախորդ հոդվածը‘Ուժեղացված անվտանգության միջոցներ Բելգիա – Իսպանիա հանդիպմանը’
Հաջորդ հոդվածը‘Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է’