‘«Հետքի» խմբագիր. Ո՞վ է հերթական անգամ ինչ-որ տղերքի վարձել, որ ինձ հետևեն’

2162

«Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Վարչապետի հետ կապված այս պատմությունից օգտվում են բոլորը, նույնիսկ՝ իմ գործընկերները: Նրանցից մեկը, ով ինձ գիտի քսան տարուց ավելի, ում հետ տարբեր առիթներով քննարկել եմ ինչ-որ հարցեր, վստահել, իմ մասին նյութ է գրում՝ ակնարկելով Հովիկ Աբրահամյանից փող վերցնելու մասին: Ես էդքան նրանից չեմ նեղվում, ես ավելի շատ ինձնից եմ նեղվում: Իմ պատերազմը իրականում միշտ ինձ հետ է լինում: Հիմա լիքը մարդիկ ինչ-որ խնդիրներ ունեն Տիգրան Սարգսյանի հետ: Պարզ է, նրանցից շատերի համար ինչ-որ հեռանկարներ են բացվում, բայց դրա մասին չեմ էլ մտածում: Մեր թիմը հիմա աշխատում է օֆշորային ընկերությունների մասին տեղեկություններ հայթայթելով, դրանց իրական տերերը պետական պաշտոնյաներ են, պատգամավորներ եւ այլ հայտնի դեմքեր: Ու ահա այս մարդկանցից ոմանք ակտիվացել են, որովհետեւ նրանցից մի քանիսին նաեւ հարցումներ ենք ուղարկել: Ինձ մի բան է հետաքրքրում, հիմա ձեզանից ո՞վ է հերթական անգամ ինչ-որ տղերքի վարձել, որ ինձ հետեւեն»:

Հ.Գ. Գրառման մեջ խոսվում է «Առավոտ» օրաթերթի և aravot.am կայքի այն հրապարակման մասին, որտեղ ասվում է, իբր՝ վերջին մեկ ամսվա ընթացքում մոտ 100 հազար դոլար գումար է «ներդրվել» վարչապետի օֆշորային սկանդալի թեման «տաք» պահելու համար: 

Նախորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյան. Օֆշորային թեմայով անպատասխան հարց չի մնա’
Հաջորդ հոդվածը‘Վարչապետ. Չինովնիկները քաղաքացիներին ուղղորդում են՝ կառավարության շենքի առջև միտինգ անելու’