‘«Հետք». «Նաիրիտի» գործը փակվեց «հանցակազմի բացակայության» պատճառով’

1457

«Հետքը» այս տարվա սկզբից սկսել էր հրապարակել հոդվածների շարք, որով ակնհայտ էր դառնում, որ օֆշորային ընկերությունների միջոցով փոշիացվել էին«Նաիրիտ գործարանի» համար վերցված180 մլն դոլարի վարկային միջոցները: 

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը հանդես էր եկել օրենսդրական նախաձեռնությամբ` ստեղծել «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների և անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով:  

Դատախազությունը պարբերականի հրապարակումների վրա սկսել էր ուսումնասիրությունը, և նախապատրաստված նյութերն այնուհետև ուղարկել ոստիկանություն` Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչություն (6-րդ վարչություն): Ամիսների շարունակ գործը ձգձգելուց հետո ոստիկանության 6-րդ վարչությունը այն փոխանցեց Քննչական գլխավոր վարչություն:

«Հետքի» գրավոր հարցմանն ի պատասխան, թե ինչ փուլում է գտնվում «Նաիրիտի» գործը, ոստիկանությունից ստացվել է հետևյալ պատասխանը. «Տեղեկացնում ենք, որ ՀՀ ոստիկանության  քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության վերաբերյալ նախապատրաստված  նյութերով  քրեական գործի հարուցումը մերժվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով»: Այս հոդվածը նշանակում է, որ հանցակազմ չկա: 

Շարունակությունը

Նախորդ հոդվածը‘«Հարցազրույց Հայաստանի հետ»: Արեգ Գևորգյան. Արտագաղթի մասին միտքն անգամ ոչ այլ ինչ է, քան դավաճանություն, առաջին հերթին` սեփական սկզբունքներին’
Հաջորդ հոդվածը‘Արցախյան պատերազմ. 20 տարի առաջ. Ադրբեջանցիները լքում են Ջաբրայիլը’