‘«Հետք». Քաղավիացիայի ղեկավարները զարգացնում են սեփական բիզնեսը` խոչընդոտելով ոլորտի զարգացմանը’

1290

«Հետք» էլեկտրոնային պարբերականը ներկայացնում է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի ոլորտում իր հետաքննության արդյունքները: Համաձայն պարբերականի, ոլորտում առաջընթացի հիմնական խոչընդոտը ՀՔԱԳՎ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից պաշտոնեական դիրքը սեփական բիզնեսին ծառայեցնելու հանգամանքն է:

««Արմավիա» ավիաընկերության չվերթների կասեցումից հետո ավելի են թանկացել ավիատոմսերի գները։ Հայաստանում գրասենյակներ ունեցող միջազգային կազմակերպությունների աշխատակիցները նպատակահարմար են գտնում Երեւանից ավտոմեքենայով գնալ Վրաստան եւ այնտեղից նստել ինքնաթիռ: Այդպես ավելի էժան է:

Մեր ուսումնասիրությունները թույլ են տալիս եզրահանգել, որ  հայկական ավիացիայի ամենամեծ արգելակը հենց ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունն (ՔԱԳՎ) է՝ հանձին դրա ղեկավարության եւ հատկապես կառույցի պետ Արտյոմ Մովսեսյանի: Վերջին ամիսներին Բաղրամյան 26-ում երկու անգամ քննարկվել են Հայաստանի երկնքին ու ավիացիայի առողջացմանը վերաբերող հարցեր, ինչի մասին վերջերս հայտարարեց վարչապետը: Թե ինչ փոփոխություններ կլինեն այս ոլորտում, եւ կլինեն արդյոք փոփոխություններ, կախված է նախագահականից, ավելի կոնկրետ՝ մեկ հոգուց:

Սակայն կա մի հանգամանք, որ հանդիսանալու է բարեփոխումների հիմնական խոչնդոտը. ՔԱԳՎ պետ Ա. Մովսեսյանը կառույցը վերածել է յուրահատուկ բիզնես-միջավայրի, ընդ որում՝ այդ բիզնեսն իրականացնում է իր տեղակալ(ներ)ի միջոցով», — գրում է «Հետքը»:

Հոդվածն ամբողջությամբ  

Նախորդ հոդվածը‘Նալբանդյանը վաղը կայցելի Գերմանիա’
Հաջորդ հոդվածը‘Նորք-Մարաշում, Նոր-Նորքում եւ Էրեբունում ջուր չի լինի ‘