‘«Հետք». Քաղաքացին պատրաստ է օգնել Կոստանյանին` գտնելու կաշառակեր դատավորներին’

972

Վանաձորի բնակիչ Սամվել Հարությունյանը ցանկանում է օգնել ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին, գրում է «Հետքը»:

Հիշեցնենք, որ ի պատասխան Օմբուդսմենի` դատարանների կաշառվածության մասին զեկույցի, գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հորդորել էր կաշառակեր դատավորների մասին կոնկրետ փաստեր ներկայացնել: Նա նաեւ նշել էր, որ օրենքով սահմանված կագով նման տեղեկություններ հայտնող քաղաքացիները պաշտօանության տակ կառնվեն:  

Վանաձորցի Սամվել Հարությունյանը գլխավոր դատախազին ուղղված իր դիմումի մեջ նշել է, որ սովորաբար կաշառք տվող քաղաքացիները շահագրգռված չեն այդ փաստը հրապարակայնացնել, քանի որ իրենց տված կաշառքի օգնությամբ դատարանները հենց իրենց օգտին են որոշում կայացնում:

«Դատավորի կաշառվելը կամ կոռումպացված վճիռ կայացնելն ուղղված է ընդդեմ դատավճռի հետևանքով տուժող կողմին և հենց նա է շահագրգիռ ապացուցել, եթե ոչ կաշառքի փաստը, ապա վճռի կոռումպացված լինելը», — նշում է քաղաքացին եւ հայտնում, որ նինքը, որպես կոռուպցիոն գործարքից տուժած անձ պատրաստ է համագործակցել Դատախազության հետ:

Քաղաքացին հայտնել է, որ  Երևանի Կենտրոն համայնքի դատավոր Է. Ասատրյանը վերաքննիչ դատարանի դատավոր Լ. Թադևոսյանը, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վ. Հովնանյանը կոռումպացված են և իրենց կայացրած վճիռներում առաջնորդվում են մասնավոր շահով:

Սամվել Հարությունյանի դիմումն ամբողջությամբ կարդացեք «Հետքի» նյութում:

Նախորդ հոդվածը‘ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու Ժառանգությունը դիմեցին Սահմանադրական դատարան’
Հաջորդ հոդվածը‘«Դ!եմ եմ» նախաձեռնության երթը դեպի Սահմանադրական դատարան. Տեսանյութ’