‘ Հերբերտ Զալբերը նշանակվել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ’

902

ԵՄ անդամ-երկրները հավանություն են տվել Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնի համար ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի կողմից առաջադրված Հերբերտ Զալբերի թեկնածությանը:

Ինչպես հաղորդում է «Գրուզիա-օնլայնը», մինչև պաշտոնական նշանակումը դեսպան Զալբերը Եվրամիության անունից համատեղ կնախագահի հունիսի 17-18-ը Ժնեւում կայանալիք միջազգային քննարկումների առաջիկա փուլը:

ԵՄ գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը հայտարարել է. «Ուրախ եմ հայտարարել այդ կարևոր պաշտոնում դեսպան Զալբերի նշանակման մասին: Նրա հարուստ փորձը եւ գիտելիքները ԵՄ համար նշանակալի արժեւորում ունեն, եւ ես անհամբերությամբ եմ սպասում նրա հետ աշխատանքին այդ նոր պաշտոնում»:

Դեսպան Զալբերը բարձր պաշտոններ է զբաղեցրել Գերմանիայի դիվանագիտական ծառայությւոնում, ներառյալ աշխատանքը Բելգրադում, Վիենայում, եւ Մոսկվայում, գլխավորել է ԵԱՀԿ Ալմաթիի գրասենյակը եւ զբաղեցրել է  ԵԱՀԿ հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրենի պաշտոնը:

Նախորդ հոդվածը‘էլեկտրամատակարար ընկերությունները առնվազն մազոխիստ են. Նաիրա Զոհրաբյան’
Հաջորդ հոդվածը‘Գագիկ Ծառուկյանն ԱԺ–ում ԲՀԿ նիստ է անցկացնելու՝ կապված կուտակայինի հետ’